Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 29-հուլիսի 5

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ Սենատի խորհրդականների պատվիրակությունը։ Մերձբալթյան երկրների բարձրաստիճան զինվորականներն այցելել են Վրաստանի պաշտպանության նախարարություն։ Վրաստանի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումներն անցնում են լեռնային պատրաստություն։ Հայտնի են գարնանային զորակոչի արդյունքները։ 98 լեյտենանտ ավարտել է Վրաստանի ՊՆ կրտսեր սպայական դպրոցը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Սորին Դուկարը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Սորին Դուկարը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան

” Հունիսի 30-ին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխայիլ Դարչիաշվիլին ընդունել է ԱՄՆ Սենատի խորհրդականների պատվիրակությունը։ Հանդիպման ընթացքում կողմերի միջև քննարկվել են վրաց-ամերիկյան երկկողմ համագործակցությունը պաշտպանական ոլորտում ու դրա հեռանկարները։

” Պաշտոնական այցով Վրաստանում էին Էստոնիայի պաշտպանական լիգայի հրամանատար, բրիգադի գեներալ Մելիս Քիլն ու Լատվիայի Հանրապետության ազգային գվարդիայի հրամանատար, գնդապետ Լեոնիդս Կալնինը։ Հուլիսի 3-ին բարձրաստիճան զինվորականներին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխայիլ Դարչիաշվիլին։

” Վրաստանի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի ուսումնական կենտրոնում անցկացվում է հետախուզական ստորաբաժանումների պատրաստման ծրագիր։ Հուլիսի 1-ին Թբիլիսիի բուսաբանական այգու տարածքում մեկնարկել են լեռնային պատրաստության պարապմունքները։ Ուսումնական փուլի ընթացքում մասնակիցները հատուկ լրակազմի օգտագործմամբ տեղաշարժվելու են բարդ ռելիեֆ ունեցող տեղանքում։

” Հուլիսի 1-ին Վրաստանի տարածքային ենթակառուցվածքի զարգացման նախարարի առաջին տեղակալ Թենգիզ Շերգելաշվիլին ներկայացրել է 2014 թվականի գարնանային զորակոչի արդյունքները։ Ըստ այդմ, զորակոչի ընթացքում ժամկետային զինծառայության է մեկնել 2582 հոգի։

” Վրաստանի զինված ուժերը համալրվել են ևս 98 սպայով։ Հուլիսի 1-ին Դավիդ Ագմաշենեբելու անվան ազգային պաշտպանական ակադեմիայում կայացել է երդման արարողություն։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։

” Վրաստանի զինված ուժերի լեռնային պատրաստության դպրոցն անվանակոչվել է գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անունով։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն, զինվորական կրթության ու վերապատրաստման հրամանատարը, արևմտյան և արևելյան օպերատիվ խմբավորումների, ինչպես նաև ԶՈւ բրիգադների հրամանատարները։

Պաշտոնական այցով Վրաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Սորին Դուկարը։ Հուլիսի 2-ին բարձրաստիճան հյուրին ընդունել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ Հանդիպմանը ներկա են եղել նաև փոխնախարար Միխայիլ Դարչիաշվիլին, պաշտպանության նախարարության և Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի մի շարք ներկայացուցիչներ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 29-հուլիսի 5

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *