Թուրքիան հրապարակել է հուլիսի դրությամբ զինուժի թիվը

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են հուլիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 675 հազար մարդ է։

Հունիսի սկզբի համեմատ թուրքական զինուժի անձնակազմի թվաքանակը ավելացել է շուրջ 4 հազարով, ինչն արդյունք է ժամկետային զինծառայողների թվի ավելացման։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 341 հոգի է, որից 309-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 31-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հունիսի համեմատ գեներալների թիվը պակասել է երկուսով։

Սպաների ընդհանուր թիվը 38 921 է, որից 32 489-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5 849-ը՝ ժանդարմերիայում, 603-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թիվը նախորդ ամսվա համեմատ լուրջ փոփոխության չի ենթարկվել։

Կրտսեր հրամանատարական կազմը 95 138 մարդ է, որից 70 416-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 23 333-ը՝ ժանդարմերիայում, 1.389-ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Այս ցուցանիշը նույնպես գրեթե նույնն է մնացել նախորդ ամսվա համեմատ։

Պայմանագրային ժանդարմների թիվը 23 380 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 3136:

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 51 915 մարդ է, որից 41 446-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 9 757-ը՝ ժանդարմերիայում, 712-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Պայմանագրային եֆրեյտորների թիվն ավելացել է շուրջ 200-ով։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 409 311 մարդ է որից 282 389-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 125 141-ը՝ ժանդարմերիայում, 1781-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այսպիսով, հունիսի 1-ի տվյալների համեմատ ժամկետայինների թիվն ավելացել է 4000-ով։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 53 187 է, որից 48 712-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.555-ը՝ ժանդարմերիայում, 920-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 675 329 մարդ է, որից զինծառայողները 622 142-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 53 187-ը:

Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 34 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների 34 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 33 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 60 տոկոսը։

 

One response to “Թուրքիան հրապարակել է հուլիսի դրությամբ զինուժի թիվը

  1. Pingback: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *