Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հուլիսի 1

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են պատրաստվել պաշտպանությանը։ Թեև իրաքյան զինուժը որոշակի հաջողություններ ունենում է, սակայն իսլամիստները նույնպես գրավում են նոր տարածքներ, ինչպես նաև կարողանում պահպանել արդեն գրաված տարածքները։ Իսկ քրդերի վերահսկողության տակ Քիրքուքում առաջին ահաբեկչությունն է գրանցվել։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

13։15- ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով՝ հունիսի ընթացքում Իրաքում 2417 մարդ է սպանվել, ևս 2287 մարդ էլ վիրավորվել է։ Զոհերի զգալի մասը խաղաղ բնակիչներ են։

11։20- Միացյալ Նահանգներն Իրաք են ուղարկում ևս 300 զինծառայողի։ Նրանք խնդիրն է լինելու Բաղդադում ԱՄՆ դեսպանության և օժանդակ շինությունների պահպանությունը, ինչպես նաև Բաղդադի միջազգային օդանավակայանի անվտանգության ապոհովումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *