Քենիայի նախագահին սկսել են փոխադրել ավստրիական RCV զրահամեքենայով

Քենիայի նախագահի անվտանգությունն ապահովող գվարդիան համալրվել է ավստրիական Achleitner ընկերության արտադրած RCV Survivor I զրահամեքենայով, որը շահագործվում է երկրի նախագահին փոխադրելու համար։ Այս մասին հայտնում է հարավաֆրիկյան DefenseWeb ռազմական լրատվակայքը։

RCV Զրահամեքենան Քենիական ստադիոնում

RCV Զրահամեքենան Քենիական ստադիոնում

Զրահամեքենան առաջին անգամ հանրության առաջ է հայտնվել Մեծ Բրիտանիայից Քենիայի անկախացման 52 ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ, երբ նախագահ Ուհուրու Քենյաթթան իրեն սպասարկող նոր մեքենայով ժամանել է ստադիոն։

Աղբյուրը նշում է, որ զրահամեքենան նախագահական գվարդիան ձեռք է բերել 2014-ի մարտ-ապրիլ ամիսներին։ Ընդ որում, կա դեռևս չհաստատված տեղեկություն, որ Քենյաթթայի RCV Survivor I-ը եզակի օրինակը չէ երկրում ու նախագահին ուղեկցող շարասյան բոլոր մեքենաներն էլ առաջիկայում կփոխարինվեն հենց այս զրահամեքենայով։

286 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչով օժտված 4х4 կոնցեպցիայով զրահամեքենան կարող է զարգացնել մինչև 110 կմ/ժ առավելագույն արագություն։ Մեկ լիցքավորմամբ 7.5 տոննա կշռող զրահամեքենան կարող է անցնել մինչև 800 կմ տարածություն։ RCV Survivor I-ի զրահը դիմացկուն է ինչպես հրազենից արձակված տարբեր տրամաչափի փամփուշտների գնդակների, այնպես էլ պայթուցիկների հարվածային ալիքի ու ականների նկատմամբ։

RCV զրահամեքենան

RCV զրահամեքենան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *