Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 3 զինծառայող է վիրավորվել

Բաքու-Ղազախ ավտոճանապարհի 421-րդ կմ-ին՝ Շամխորի հատվածում, իրար են բախվել ՎԱԶ-2107 և BMW ավտոմեքենաները, ինչի հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ 26-ամյա Սահավաթ Մամեդովը, 29-ամյա Ռուֆատ Հասանովը և 33-ամյա Զաուր Ջաֆարովը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։

Ինչպես հաղորդվում է, նրանց մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխել են Շամխորի կենտրոնական հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։

Նշենք, որ ավտովթարի հետևանքով մահացել է ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը, ծանր վիրավորվել է մեքենայի վարորդ Նիզամի Հասիմովը՝ երկուսն էլ քաղաքացիական անձինք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *