Մամիկոն Խոջոյանի արյան մեջ նավթամթերք և հոգեմետ դեղամիջոց են հայտնաբերվել

Ադրբեջանում գերի պահվող Մամիկոն Խոջոյանի նկատմամբ նշանակվել էր դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություն, որի արդյունքում էլ Խոջոյանի արյան և մեզի փորձանմուշների մեջ հայտնաբերվել է նավթամթերք, հոգեմետ ղեղամիջոց` ապուրի:

Մամիկոն Խոջոյան

Մամիկոն Խոջոյան

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արմեն Մալխասյանը։

Ստացված փորձաքննության եզրակացությամբ՝ Խոջոյանի ստացած մարմնական վնասվածքները, արյան և մեզի մեջ հայտնաբերված նավթամթերքը և հոգեմետ ապաուրի տեսակի դեղամիջոցը, ինչպես նաև կատարված բժշկական միջամտությունները չեն գտնվում պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան անմիջական պատճառի հետ:

Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ Խոջոյանի մահվան պատճառը օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան է եղել։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերի էր ընկել 2014-ի հունվարի 28-ին՝ չկողմնորոշվելով տեղանքում և հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Նրան գերության մեջ պահեցին մինչև մարտի 4-ը: Հայաստան վերադառնալուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչի պատճառով սահմանվել էր բժշկական խիստ հսկողություն:

Այդ պահից ի վեր Խոջոյանի առողջական վիճակը գնահատվում էր բավարար: Առողջապահության նախարարի հանձնարարականով նրա նկատմամբ սահմանվել էր բժշկական հսկողություն, որի ընթացքում շաբաթը մեկ անգամ նրան այցելում էր բժշկական բրիգադ՝ վիրաբույժ, թերապևտ և հոգեբույժ-նյարդաբան կազմով:

Խոջոյանը մահացել է 2014 թվականի մայիսի 20-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *