Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին այցելել է հարավային ու արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ և տեղում ծանոթացել զինվորների ծառայությանն ու առօրյային:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ սահմանների անառիկության ապահովումը միշտ եղել է ու կմնա ամենաառաջնային խնդիրներից մեկը, և այսուհետ էլ կարվի ամեն ինչ այս ուղղությամբ:
Սահակյանին ուղեկցում էր Պաշտպանությանբանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: