Ռուսաստանի լավագույն տանկիստները ԶՈւ հարավային ռազմական օկրուգից են

Ռուսաստանյան համաբանակային տանկային բիաթլոնի ընթացքում ՌԴ ԶՈւ 4 ռազմական օկրուգների խմբային մրցումների ժամանակ հաղթել են հարավային ռազմական օկրուգի տանկային անձնակազմերը:

ԶՈւ հարավային ռազմական օկրուգի՝ Աբխազիայում, Չեչենական հանրապետությունում ու Ստավրոպոլի մարզում տեղակայված զորամասերի 3 տանկային անձնակազմերը խմբային փուլում առաջ են անցել մյուս ռազմական օկրուգների անձնակազմերից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հաղթողները ստացել են հատուկ պատրաստված մեդալներ, ինչպես նաև հուշանվերներ ու պատվոգրեր: Նրանք կներկայացնեն Ռուսաստանի զինված ուժերը 2014-ի օգոստոսին կայանալիք միջազգային տանկային բիաթլոնի ժամանակ:

Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում անցկացվող տանկային բիաթլոնի՝ տանկերի միջև անցկացվող մրցումների խմբային փուլում երկրորդ տեղում են հայտնվել «դաշտի տերերը»՝ արևմտյան ռազմական օկրուգի տանկիստները: Երրորդ տեղը զբաղեցրել են արևելյան ռազմական օկրուգի, իսկ վերջին՝ չորրորդ տեղը զբաղեցրել են կենտրոնական ռազմական օկրուգի տանկիստները:

ՌԴ ԶՈւ տանկային բիաթլոնի հաղթողները: 1-ին տեղ՝ հարավային ռազմական օկրուգ, 2-րդ տեղ՝ արևմտյան ռազմական օկրուգ, 3-րդ տեղ՝ արևելյան ռազմական օկրուգ

ՌԴ ԶՈւ տանկային բիաթլոնի հաղթողները: 1-ին տեղ՝ հարավային ռազմական օկրուգ, 2-րդ տեղ՝ արևմտյան ռազմական օկրուգ, 3-րդ տեղ՝ արևելյան ռազմական օկրուգ

Տանկիստներից հետո նախատեսված են հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի ինչպես անհատական, այնպես էլ խմբային՝ էստաֆետային, մրցումները: Այնուհետ լինելու են տանկիստների սպորտային մրցումները, իսկ արդեն Ռուսաստանի համաբանակային տանկային բիաթլոնի փակման օրը՝ հունիսի 28-ին, կլինի տանկերի ու ՀՄՄ-ների խառը բիաթլոնը, որի ընթացքում կմրցեն երկու տեսակի զրահատեխնիկայի անձնակազմերը միևնույն «վազքուղում»:

Նշենք, որ օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *