Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 26

Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված հրադադարի ընթացքում շարունակվում են տեղային բախումներն ու հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքները։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Դոնեցկ

Դոնեցկ

23։10-Ապստամբները հայտարարել են, որ Կրամատորսկի օդանավակայանի շրջանում ծավալված մարտերի ընթացքում իրենց հաջողվել է խոցել ուժայինների 1 զրահափոխադրիչ և հետևակի մարտական 1 մեքենա։

22։20-Փոխհրաձգություն է սկսվել Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի օդանավակայանի շրջանում, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

21։05Փոխհրաձգությունը ազգային գվարդիայի՝ Դոնեցկում տեղակայված զորամասի տարածքում դադարել է։ Տեղեկություններ զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան։

19։50-Ուկրաինայի ազգային գվարդիայի մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ապստամբները շրջափակել և գրոհում են ազգային գվարդիայի՝ Դոնեցկում տեղակայված զորամասերից մեկը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

17։00-Մարիուպոլ քաղաքում կորել է «ANNA» գործակալության թղթակիցը։ Նրա գտնվելու վայրի մասին առայժմ որևէ տեղեկություն հայտնի չէ։ Հիշեցնենք, որ մինչ օրս Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակը լուսաբանելիս զոհվել է արդեն 4 լրագրող, որոնցից 1-ն իտալացի։

16։10-Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ վեհաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ չնայած ռուս-ուկրաինական հարաբերություններում վերջին շրջանում նկատված լիցքաթափմանը, այդուհանդերձ, ՌԴ-ի հետ երկխոսությունը չի կարող թևակոխել կառուցողական փուլ, քանի դեռ չի լուծվել Ղրիմի հարցը։

15:15-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ արձանագրել են ուկրաինական զրահատեխնիկայի և տանկերի առաջխաղացում Լուգանսկից 21 կմ հեռավորության վրա։

14։30- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Պուտինը Մերկելի ուշադրություն նէ հրավիրել Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև փախստականների թվի աճի վրա։

14։10-  Կարաչունից հրետակոծվել է Սլավյանսկը, տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները՝ հղում կատարելով ականտեսներին։

14։00- Դոնեցկի մոտակայքում գիշերային ժամերին փոխհրաձգություն է եղել։ Ուկրաինական կողմը մեղադրում է հակառակորդներին իրենց վրա կրակ բացելու համար։

11։15- Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սլավյանսկի մոտակայքում հունիսի 24-ին վայր գցված Մի-8 ուղղաթիռի լուսանկարները։ Ուղղաթիռի վթարի հետևանքով 9 մարդ էր զոհվել։

Մի-8-ի վթարի վայրը

Մի-8-ի վթարի վայրը

11։10- Մինչ Ուկրաինայի հարավ-արևելքում դիմակայությունը կենտրոնական իշխանությունների և ապստամբների միջև շարունակվում է, Ռուսաստանում է լույս տեսել Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովի մասին պատմող գիրք։ «Դոնբասի պաշտպանությունը. Իգոր Ստրելկով. Բանդերովյան խունտայի սարսափը» վերտառությամբ գիրքն առաջիկայում հանվելու է վաճառքի։

10։55- Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը Դոնբասում ստեղծել է նոր հատուկ նշանակության ստորաբաժանում։ Այն ստացել է «Շախտյորսկ» անվանումը։ Ստորաբաժանման հրամանատար Ռոման Օնիշենկոն նշել է, որ թեև ստորաբաժանման անդամները վաղուց էին մարտ վարում հարավ-արևելքում, սակայն այժմ են որոշել նրանց ընդգրկել պաշտոնական ստորաբաժանման կազմում։

10։50- Կրամատորսկ քաղաքի կենտրոնում այսօր առավոտյան կրակահերթերի ձայներ են լսվել։ Այս մասին, ըստ ռուսաստանյան աղբյուրների, հաղորդել են տեղի բնակիչները։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *