Ռուսաստանը մտադիր է ստորջրյա անօդաչու սարք արտադրել

Առաջիկա երկու տարվա ընթացքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար մշակվելու է ստորջրյա անօդաչու սարք, որը հնարավորություն կունենա անընդմեջ աշխատել 90 օր։

ՌԴ ՊՆ շենքը

ՌԴ ՊՆ շենքը

Այս մասին գրում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը։

Ինչպես հաղորդում է պարբերականը, ռազմածովային ուժերի զարգացման փաստաթղթերի հիման վրա ենթադրվում է, որ 2017 թվականին ՌԴ պաշտպանության նախարարության համար կարտադրվի այդպիսի սարքերի առաջին օրինակները։

Նշվում է, որ քիչ տեսանելի սարքերը ջրում շարժվելու են առանց թիավարող պտուտակների։

Հայտնի է նաև, որ ստորջրյա նման սարքերը հետախուզական նպատակներ են ունենալու։

Պարբերականի տվյալներով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը նախատեսել է, որ սարքը սուզվելու է մինչև 300 մետր խորության մեջ, իսկ արագությունը լինելու է 0,3-0,5 մ/վ։

Նախատեսվում է նաև, որ սարքը հնարավորություն կունենա կրել 7 կգ բեռ, որը կօգտագործի տեղեկատվության ստացման ու փոխանցման համար, ինչպես նաև հագեցած կլինի ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգով։

Սարքի կառավարումը հնարավոր կլինի մինչև 15 կմ հեռավորություն։
Ենթադրվում է, որ սերիական փոքր արտադրության դեպքում սարքի գինը կկազմի 100 հազար ԱՄՆ դոլար։ ՌԴ ՊՆ-ն ծրագրի համար հատկացրել է 4.7 մլն ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *