25 հատուկջոկատայինի վերապատրաստումն Ադրբեջանում ներկայացնում են որպես օդադեսանտային զորքերի ստեղծում

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքում հունիսի 23-ին տեղադրվել է հաղորդագրություն, որում նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի՝ հատուկ նշանակության ուժերի թվով 25 զինծառայող թուրքական հրահանգիչների օգնությամբ անցել է պարաշյուտային թռիչքների 6 շաբաթանոց վերապատրաստում։

Վերապատրաստված ադրբեջանցի հատուկջոկատայինները (մուգ համազգեստով) Թուրքիայում

Վերապատրաստված ադրբեջանցի հատուկջոկատայինները (մուգ համազգեստով) Թուրքիայում

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ թռիչքների ընթացքում ադրբեջանցի զինծառայողները սովորել են դեսանտավորվել հակառակորդի թիկունքում՝ ամբողջական լրակազմով։

Սույն հաղորդագրությունը հիմք ընդունելով, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ շտապել են հայտնել, թե Ադրբեջանի զինված ուժերի կազմում Թուրքիայի աջակցությամբ ստեղծվում են օդադեսանտային զորքեր։

Նկատենք, սակայն, որ 25 զինծառայողի վերապատրաստման և օդադեսանտային զորքերի ստեղծման միջև զուգահեռներ տանելը ադրբեջանական լրատվամիջոցների կողմից բավական հետաքրքիր մոտեցում է։ Առավելևս, եթե հաշվի առնենք, որ սա հայնտի դարձած առաջին դեպքն է ու նման վերապատրաստման վերաբերյալ այլ տեղեկություններ վերջին շրջանում չեն եղել։

Նշենք, որ օդադեսանտային զորքերը նախատեսված են հակառակորդի թիկունքում օդային ճանապարհով դեսանտավորման և այնտեղ դիվերսիոն գործողությունների իրականացման համար։

One response to “25 հատուկջոկատայինի վերապատրաստումն Ադրբեջանում ներկայացնում են որպես օդադեսանտային զորքերի ստեղծում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *