Արցախում տրակտոր է պայթել ականի վրա. կա տուժած

Երեկ՝ հունիսի 23-ի առավոտյան, Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում հակատանկային ականի վրա տրակտոր է պայթել: Պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել Ասկերանի շրջանի բնակիչ Լեռնիկ Բորիկի Համբարձումյանը:

Ռազմինֆոյի հետ զրույցում Արցախի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ տուժածին անմիջապես հասցրել են Մարտունու շրջանային բուժմիավորում:

Բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանը Ռազմինֆոյին տեղեկացրեց, որ տուժողի առողջական վիճակը բավարար է: Նա վերքեր է ստացել մարմնի տարբեր հատվածներում, բայց առողջությանը վտանգ չի սպառնում:

Ավելացնենք, որ տուժած Լեռնիկ Համբարձումյանը Ասկերանի շրջանի Արամզամին գյուղի բնակիչ է, ծնվել է 1975 թվականին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *