Բացվել է ոստիկանության զորքերի նոր վարչական շենքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ներկա է եղել ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը:

Ցուցադրական վարժություններ. ՀՀ ոստիկանության զորքեր

Ցուցադրական վարժություններ. ՀՀ ոստիկանության զորքեր

 

Միջոցառումը համընկնում էր ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի օրվան: ՀՀ նախագահը շրջել է երկհարկանի հիմնանորոգված շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված աշխատանքային պայմաններին:

Վարչական շենքն ունի ժամանակակից, կահավորված աշխատասենյակներ, դահլիճ, ուսումնական և ցուցադրական սրահներ, որոնք հագեցած են նոր սերնդի տեխնիկայով, ծառայության պայմանները դյուրին դարձնելու և աշխատանքը ժամանակի պահանջներին համահունչ կազմակերպելու անհրաժեշտ միջոցներով:

ՀՀ ոստիկանության զորքերի վարչական շենքն ու տեխնիկան

ՀՀ ոստիկանության զորքերի վարչական շենքն ու տեխնիկան

Սարգսյանն այցելել է նաև վարչական նոր շենքում բացված ոստիկանության զորքերի անցած ճանապարհն ընդհանրացնող թանգարան, որն առաջիկայում կհարստացվի մարտական ուղի անցած և զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող վկայություններով ու պատմական նմուշներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել և արդյունավետ ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *