Մի խումբ հոգևորականներ այցելել են առաջնագիծ

Մի խումբ հոգևորականներ հունիսի 21-ին այցելել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:

Հոևգորականները՝ առաջին գծում

Հոգևորականները՝ առաջին գծում

Արտերկրում իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող սրբազան հայրերն այս օրերին Հայաստանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ անցկացվող միաբանների հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքին ներգրավված մի խումբ հոգևորականներ զինված ուժերի մարտական հենակետերից մեկն այցելելու ցանկություն էին արտահայտել:

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետում Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրերը հանդիպել են տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին:

Մարտական հենակետի ղեկավար կազմը պատասխանել է հոգևորականներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել մարտական հերթապահության առանձնահատկություններն ու խնդիրները, առկա սպառազինության տեսակները: Վերջիններս եղել են  նաև դիտակետերում, հետևեցին դիրքապահ զինծառայողների գործառույթներին:

Ացելության ավարտին սրբազան հայրերը ճաշակել են զինվորական ուտեստներ, լուսանկարվել հենակետի անձնակազմի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *