ՀՀ-ի և Ադրբեջանի՝ Տավուշի ուղղության առաջնագծի հատվածում՝ ադրբեջանական Ղազախի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Օրհան Իլգար օղլու Հաջիևը վնասվածքներ է ստացել ականի պայթյունի հետևանքով:
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ զինծառայողի վիճակը ներկայումս գնահատվում է ծանր: