ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 19-ին ընդունեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին և նրա տեղակալ Դավիթ Խիթարյանին:
Հանդիպմանը քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 11-րդ Սպարտակիադայի շրջանակներում Հայաստանում հուլիս ամսին անցկացվելիք ձյուդոյի մրցումների կազմակերպչական հարցերը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: