Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները բարձրլեռնային Կամխուդ զորավարժարանում դաշտային պարապունքներ են իրականացնում, որի ժամանակ կրակում են ՌՊԳ-7 (ռուս՝ РПГ-7) ձեռքի հակատանկային նռնականետերից և ԱԳՍ-17 (ռուս՝ АГС-17) հաստոցային ավտոմատ նռնականետերից։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Շուրջ մեկ ամիս նախատեսված պարապունքների ժամանակ ռազմաբազայի զինծառայողները կրակելու են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում, փորձելու են թիրախավորվել օրվա տարբեր ժամանակահատվածների, ինչպես նաև սովորելու են քողարկման տարբեր դիրքեր։
Հավելենք, որ վարժանքներն իրականացվում են ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա 40-50 ջերմաստիճանի պայմաններում։ Պարապունքներին ներգրավված են ավելի քան 150 զինծառայող։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ եզրափակից փուլում զինծառայողները վերջնական ստուգող կրակոցներ կիրականացնեն։