Վրաստանը նախատեսում է վաճառել իր Սու-25 գրոհիչները

Վրաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է վաճառել իր Սու-25 գրոհիչները, իսկ վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Վրաստանի զինված ուժերի զարգացմանը։

Վրաստանի ԶՈւ Սու-25 գրոհիչները

Վրաստանի ԶՈւ Սու-25 գրոհիչները

Այս մասին նշվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Գերատեսչությունը բացատրում է, որ ինքնաթիռներն ամորտիզացված են և ենթակա չեն վերանորոգման։ Իսկ վաճառքից ստացված հասույթը հատկացվելու է զինված ուժերի ամրապնդմանը։

«Զինված ուժերի ավիացիոն պարկը թարմացման կարիք ունի։ Դրանց թվում են 5 միավոր Սու-25 գրոհիչները կան, որոնք վաճառքի ենթակա են, քանի որ ամորտիզացված են և հնարավոր չէ վերանորոգել։ Ինքնաթիռները հնարավոր չէ օգտագործել իրենց հնացման պատճառով։ Սու-25-երի վաճառքն օրակարգում է, բայց ժամկետներ չեն հստակեցվում։

Պաշտպանության նախարարության նպատակը ավիացիոն պարկի թարմությունն ու նոր սպառազինությամբ համալրումն է»,- նշվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

One response to “Վրաստանը նախատեսում է վաճառել իր Սու-25 գրոհիչները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 15-21 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *