Բրիտանական կործանիչները Բալթիկ ծովում ուղեկցել են ՌԴ ռազմական ինքնաթիռներին (ֆոտո)

Մեծ Բրիտանիան օդ է բարձրացրել 3 միավոր Typhoon կործանիչները ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների՝ հունիսի 17-ին Բալթիկ ծովի միջազգային ջրային տարածքում թռիչքի ժամանակ։

Ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների 4 առանձին խումբ ուսումնական թռիչք է իրականացրել մերձբալթյան երկրների հարևանությամբ միջազգային օդային տարածքում։

Բրիտանական Typhoon-ն ու ռուսաստանյան Սու-27-ը

Բրիտանական Typhoon-ն ու ռուսաստանյան Սու-27-ը

 

Բրիտանական կործանիչները ՆԱՏՕ-ի՝ մերձբալթյան երկրների օդային տարածքում պարեկության առաքելության շրջանակներում ուղեկցել են ռուսաստանյան ինքնաթիռներին և նրանց հեռանալուց հետո վայր են իջեցվել, տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ բրիտականական կողմի՝ իրենք ուղեկցել են 1 միավոր Տու-22 ռմբակոծիչի, 4 միավոր Սու-27 կործանիչի, 1 միավոր Ա-50 հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և 1 միավոր Ան-26 բեռնատար ինքնաթիռների։

Բալթիկ ծովի վրայով թռիչքը

Բալթիկ ծովի վրայով թռիչքը

Ռուսաստանյան կողմը նույնպես հաստատել է, որ իր ինքնաթիռները Բալթիկ ծովի օդային տարածքում ուսումնական թռիչքներ են իրականացրել՝ չխախտելով որևէ պետության օդային սահմանը։

Թռիչքների ժամանակ կողմերի միջև միջադեպեր չի գրանցվել։

Նշենք, որ մերձբալթյան հանրապետությունների օդային տարածքը վերահսկում է ՆԱՏՕ-ն, քանի որ այդ երկրները չունեն այս խնդիրն իրականացնելուն ունակ ռազմաօդային ուժեր։ Ուկրաինական դեպքերի համատեքստում որոշակի լարվածություն է առաջ եկել մերձբալթյան հատվածում, որտեղ և ՆԱՏՕ-ն, և ՌԴ-ն խոշորածավալ զորավարժություններ են նախատեսել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *