Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունիսի 19-ին ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործընկալության տնօրեն Ֆոմինին և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Գեներալ-գնդապետ Հասանովը ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ամրացմանն ուղղված աշխատանքներ ու տարածաշրջանային անվտանգության հարցում ներդրված ջանքերը։
Անդրադարձ է եղել Արցախի հակամարտությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը տարածաշրջանային գլխավոր սպառնալիքն է»։
ՌԴ ներկայացուցիչները նշել են, թե տարբեր ոլորտներում Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցության մեծ հեռանկարներներ ունեն։
Նշենք, որ «Ռոսօբորոնէքսպորտը» ռուսաստանյան զենքի արտահանման համար պատասխանաու ընկերությունն է։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 15-21 | Ռազմ.info