Սերժ Սարգսյանը հանձնարարել է շփման գծում խստացնել մարտական հերթապահությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: 

Նախագահը լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև վերջին ամիսներին տարածաշրջանում և դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի, զարգացման միտումների և սահմանագծում անդորրը պահպանելու ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, մարտունակության և կարգապահության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցներ ձեռնարկել:

Տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը

One response to “Սերժ Սարգսյանը հանձնարարել է շփման գծում խստացնել մարտական հերթապահությունը

  1. Pingback: «Ես երբեք որեւէ առիթով չեմ ասել, որ մեր բանակում թերություններ չկան». Սերժ Սարգսյան: Օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *