2011 թ. Թուրքիայի ռազմաարդյունաբերության արտահանումը անցել է 1 մլրդ դոլարը

Համաձայն Թուրքիայի ռազմաարդյունաբերության քարտուղարության (ՌԱՔ) պաշտոնական հայտարարության՝ 2011 թ. թուքական ռազմարդյունաբերության արտահանումը կազմել է 1,1 մլրդ դոլար՝ 853 մլն դոլարով գերազանցելով 2010 թվականի արդյունքները ։

Մարտին հրապարակված Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2016 թ. արտահանումը հսսցնել 2 մլրդ դոլարի։

ՌԱՔ-ը 2012թ. շարունակելու է թուրքական արտադրության արտահանումը ինչպես արտաքին շուկայում, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում։

Թեև Թուրքիան իր համար արդեն նախանշել է երկկողմ համաձայնագրերի ուղղությունները՝ ներառելով Ադրբեջանն և Սաուդյան Արաբիան, դրանք կընդլայնվեն և առաջիկայում նոր պայմանագրեր կստորագրվեն Ղազախստանի հետ, որտեղ երկու տարի առաջ համատեղ ձեռնարկություն են ստեղծել։

ՌԱՔ-ի գնահատմամբ թուրքական արտադրությունը համաշխարհային զինամթերքի շուկայում իր տեղն ունի. այն շատ բարձր հորիզոնականներում չէ, ընդամենը մի քանի հորիզոնական ներքև է գտնվում առաջատարներից, ովքեր բարձրակարգ և թանկարժեք սպառազինություն են մատակարարում։

Թուրքիայի ռազմաարդյունաբերության արտահանման մեծացման հիմնական գործոններից մեկն այն է, որ նա պետք է նաև զարգացնի ռազմաարդյունաբերության այլ ուղղությունները, քանի որ ներկա պահին Թուրքիան հիմնականում ներկայացված է ցամաքային զորքերի սպառազինության սեկտորում։

ՌԱՔ-ը մտադիր է ընթացիկ աշխատանքների շնորհիվ պատվերներ ստանալ առաջին հերթին Պարսից ծոցի և Ասիայի խաղաղօվկիանոսյան շրջանի երկրներին փոքր ռազմանավեր, հետախուզական ռազմանավեր և պարեկային նավեր առաքելով։

«Ջեյնսի» գնահատմամբ չնայած Թուքիայի ամպագոռգոռ հայտարարություններին՝ պետք է հաշվի առնել, որ ուղիղ չի կարելի համեմատել արտահանման քանակը այլ երկրների հետ, քանի որ հաշվարկման մեթոդներն այլ են:

Այսպիսով, համաձայն Պաշտպանության արդյունաբերության արտադրողների ասոցիացիայի՝  երկրի ռազմաարդյունաբերության արտահանումը 2011 թ. կազմել է 414,8 մլն դոլար, ինչը դժվարություններ է առաջացնում անգամ երկրի ներսում փորձագետների՝ ցուցանիշների համեմատության ժամանակ։

Համաձայն «ՑԱՄՏՕ»-ի նախնական տվյալների՝  հայտնաբերվել է, որ 2011 թ. Թուրքիայի ռազմաարդյունաբերության արտահանումը կազմել է 450,1 մլն դոլար։ Այդպիսի ցուցանիշով 2011 թ. Թուրքիան աշխարհի «ՑԱՄՏՕ»-ի վարկանիշով 15-րդ տեղն է գրավել։

Աղբյուր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *