Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով վերջին տաս տարում թուրքական զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհվել է 1470 զինծառայող, որից 934-ը՝ ինքնասպան են եղել: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում տալով CNN Turk հեռուստաընկերության վրա։ Մահվան այլ հիմնական պատճառներն են՝ զենքի հետ անզգուշ վերաբերմունք, ճանապարհատրանսպորտային և այլ դժբախտ պատահարներ:
Ինքնասպանության դեպքերի թիվը շարունակում է աճել և այդ աճը կանխելու նպատակով ռազմական գերատեսչությունը զորամասերում հոգաբանական աջակցության կենտրոններ է հիմնել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին հոգեբանի օգնությանը դիմող զինծառայողների թիվը նույնպես աճում է:
Աղբյուր.
За десять лет в турецкой армии произошло 934 самоубийства
http://www.trend.az/regions/met/turkey/2022028.html