«Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ». հավաքը կանցկացվի Ծաղկաձորում

Հայաստանում 2015 թվականին անցկացվելիք «Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ» ռազմամարզական և կադետական վարժարանների Միջազգային երիտասարդական կրթական հավաքի անցկացման կապակցությամբ հունիսի 14-ին ՀՀ է ժամանել հավաքի կազմկոմիտեի նախագահ, «Հայրենիքի սխրանք» հայրենյաց պաշտպաններին աջակցության տարածաշրջանային հասարակական շարժման (Ռուսաստան) նախագահ Օ. Բականաչի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հունիսի 16-ին հավաքի կազմկոմիտեի պատվիրակությանն ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Զեկուցվել է անցկացվելիք միջոցառման պլանավորման և նախապատրաստման ընթացքի մասին:

Կազմակերպական հարցերի քննարկման արդյունքում որոշվել է «Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ» հավաքն անցկացնել Ծաղկաձորի սպորտային համալիրի բազայի վրա 2015 թվականի հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը:

Հայրենասիրական ուղղվածության սոցիալական միջազգային նախագիծ հանդիսացող հավաքի գլխավոր նպատակն է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրության, ժողովուրդների ազգային, մշակութային և կրոնական արժեքների ամրապնդմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *