Ֆրանսիային պատկանող անհայտ ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Հունիսի 16-ի ցերեկային ժամերին ֆրանսիական ինքնաթիռը շուրջ 3 րոպե անցկացրել է Թուրքիայի օդային տարածքում, ինչից հետո հեռացել է։ Ֆրանսիական ինքնաթիռը խախտել է թուրքական օդային սահմանը միջերկրածովյան Մուղլա նահանգի Դաթչա շրջանում։ Թուրքական զինուժն իր ձեռնարկած քայլերի մասին տեղեկություն չի հաղորդում։ Հստակ չի նշվում՝ արդյոք ինքնաթիռը ռազմական է եղել, թե ոչ։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նույն հաղորդագրությամբ հայտնել է ևս մեկ «օդային» միջադեպի մասին։ Հունիսի 16-ին Էգեյան ծովում ուսումնական թռիչք կատարող թուրքական 4 միավոր F-16 կործանիչներին մի քանի րոպե հետևել են Հունաստանի ԶՈւ 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչները։ Լարված իրավիճակն ավարտվել է առանց լուրջ միջադեպերի։
Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ջրերում և օդային տարածքում հաճախ է լարված իրավիճակներ ստեղծում, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակից այս պետությունները մի շարք կղզիների հարցում տարածքային խնդիրներ ունեն։
Pingback: Թուրքիան կրկին մեղադրում է Հունաստանին օդում լարվածություն ստեղծելու համար | Ռազմ.info
Pingback: Թուրքիան կրկին մեղադրում է Հունաստանին օդում լարվածություն ստեղծելու համար | Թուրքագիտական պորտալ
Pingback: Թուրքիան այժմ էլ հույներին մեղադրում է իր ջրային տարածք ներխուժելու համար | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի օդային տարածք է ներխուժել անհայտ ինքնաթիռ | Ռազմ.info
Pingback: Թուրքերը կրկին Հունաստանին մեղադրում են օդային սահմանը խախտելու համար | Ռազմ.info