Ռուսաստանում դեսանտայինները հավաքներ են կազմակերպում դպրոցականների համար

Այս ամիս ՌԴ օդադեսանտային ուժերի որոշ զորամասերում դպրոցականների համար նախաբանակային պատրաստության հավաքներ և ռազմա-կիրառական սպրոտաձևերի մրցույթներ են կազմակերպվել։

Օրինակ՝ այսօր Կոստրոմա քաղաքի Իվանովոյի օդադեսանտային միավորման հրետանային գնդում տեղի կունենա «Զարնիցա-Պոբեդա» ռազմասպորտային քաղաքային մրցույթի եզրափակիչը։ Մրցույթը շարունակական բնույթ է կրում, և ամեն տարի մրցույթին մասնակցում են 14–17 տարեկան ավելի քան 350 տղաներ և աղջիկներ, իսկ եզրափակիչին կմասնակցեն 140 մարդ։

Մրցույթներից են՝ ԱԿ-74 ինքնաձիգի քանդում-հավաքում, պահունակի լիցքավորում փամփուշտներով, ուսումնական նռնակների նետում, վազք խոչընդոտների գոտիով։ Երիտասարդները նաև բուժօգնության քննություն կհանձնեն, ձեռնամարտի մրցումների կմասնակցեն։

Մայիսի կեսերին 4-օրանոց հավաքներ կանցկացվեն նաև Ուլյանովսկ քաղաքի բարձրդասարանցիների համար։ Մայիսի 16-ին դպրոցականները կրակային պատրաստություն կստանան հրաձգարանում և զորամասի փորձադաշտում։ Նախատեսված է, որ այդ օրերին երեխաները կմասնակցեն հավաքներին ժ. 8:00–15:00 և կճաշեն զորամասի ճաշարանում։

ԽՍՀՄ տարիներին անցկացվում էին համամիութենական «Զարնիցա» ռազմամարզային խաղերը դպրոցականների համար։ 2006 թվականից Ռուսաստանում վերսկսել են այդ խաղերի անցկացումը «Զարնիցա-Պոբեդա» անվան տակ։

Սկզբնաղբյուր. Пресс-клуб МО РФ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *