«Սմերչ» և «Ուրագան» համազարկային կրակի համակարգերը կփոխարինվեն «Տորնադոյով»

«Տորնադո-Գ» համազարկային կրակի համակարգի պետական փորձարկումները կավարտվեն 2012 թ. մայիսի վերջին։ Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը՝ հղում տալով Ռուսաստանի ՊՆ-ին։  Նախատեսվում է մինչև 2020 թ. ավարտել բոլոր փորձարկումները։

Ներկա պահին Ռուսաստանի ցամաքային զորքերն ունեն մոտ 600 համազարկային  կրակի համակարգ, որոնց մեծ մասն արդեն բավականին հին են։ Համազարկային կրակի համակարգերի փոխարիմնամ համար «Տորնադոյի» երեք տարբերակ կա. 122 մմ տրամաչափի «Տորնադո-Գ», 220 մմ տրամաչափի «Տորնադո-Ու» և » 300 մմ տրամաչափի «Տորնադո-Ս»։  

Համազարկային կրակի համակագերը կարող են օգտագործել նաև 2,5 անգամ հեռահարությունը  մեծացրած նոր ռեակտիվ արկեր։ Արկերը զինված կլինեն հետախուզական սարքավորումով և նոր մարտական մասով։ Արկերը կարող են մարտի դաշտի վրա կախված մնալ և օգտագործվել որպես թիրախացույց։ Բացի այդ, «Տորնադոն» կկարողանա նաև բաց թողնել թևավոր և բալիստիկ հրթիռներ։

Նոր ռեակտիվ համակարգը ստեղծված է մոդուլային սկզբունքով և հնարավոր է «Տորնադո-Գ»-ն անհրաժեշտության դեպքում վերափոխել «Տորնադո-Ս»-ի կամ «Տորնադո-Ու»-ի։ Համազարկային կրակի համակարգի գինը կազմում է 32 մլն ռուբլի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *