«Իրանի հրթիռա-միջուկային ներուժը կարող է սպառնալ Ռուսաստանին». Հետախուզության նախկին պետ

«Իրանի, Պակիստանի և ԿԺԴՀ-ի ունեցած հրթիռամիջուկային զենքի ներուժը կարող է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնել, առաջացնել շղթայական ռեակցիա և հետագայում սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը»,- նման կարծիք է հայտնել 1996-2000թթ. Ռուսաստանի  Արտաքին հետախուզության պետ Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Նա նաև նշել է, որ եթե անգամ այդ երեք երկրները Ռուսաստանի հակառակորդ չդառնան՝ նրանց միջուկային ներուժն ի զորու է ապակայուանցնել իրավիճակը և Ռուսաստանի համար նոր միջուկային սպառնալիքներ ստեղծել: Տրուբնիկովը վստահ է, որ միջուկային պետություն դառնալու մտադրությունը կարող է «վարակել» Սաուդյան Արաբիային, Սիրիային, Թուրքիային, Եգիպտոսին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին:

Արտաքին հետախուզության նախկին պետն այն համոզմանն է, որ պետք է ընդհանուր եզրեր գտնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու հարցում:

Աղբյուր՝ Ракетно-ядерный потенциал Ирана может угрожать РФ в будущем ” эксперт

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *