«Ոչ wq ԿԺԴՀ-ին չի կարող զրկել մերձմոլորակային տարածությունը ուսումնասիրելու և տնտեսական զարգացման ու երկրի անկախության պահպանման նպատակով արբանյակ արձակելու իրավունքից»,— նշվում է հյուսիսկորեական ՑՏԱԿ տեղեկատվական գործակալության տարածած հաղորդագրությունում:
Դրա հեղինակներն ընդգծում են, որ Միացյալ Նահանգները երկակի ստանդարտի քաղաքականություն է վարում՝ «համագործակցելով որոշ պետությունների հետ արբանյակների և բալիստիկ հրթիռների թողարկման գործում և խոչընդոտելով հակաիմպերիալիստական անկախ երկրների կողմից տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը»:
Հյուսիսկորեկան կողմն այն տեսակետին է, որ երբեք արբանյակի արձակումը չի կարող համեմատվել բալիստիկ հրթիռի թողարկման հետ, սակայն «ԿԺԴՀ խաղաղ քայլերը ԱՄՆ-ը և Ճապոնիան ներկայացնում են որպես բալիստիկ հրթիռի թողարկում՝ նպատակ ունենալով խանգարել ԿԺԴՀ-ի՝ անկախության ամրապնդմանն ու կայսրության վերածվելուն»:
Դեռ ապրիլի 13-ին հյուսիսկորեական «Կվանմյոնսոն-3» արբանյակի ուղեծիր արձակումը անգամ ԿԺԴՀ լրատվամիջոցներն անվանեցին չհաջողված։ Այն պետք է 500 կմ բարձրության վրա լիներ և երկու տարի շահագործվեր բնական պաշարների և աղետների ուսումնասիրման նպատակով: Այսօր ԿԺԴՀ-ն խոսում է նոր արբանյակների թողարկման մասին:
Հիշեցնենք, որ կորեական արբանյակի թողարկումը մեծ աղմուկ բարձրացրեց, իսկ Ճապոնիան և Հվ. Կորեան բարձր պատրաստվածության բերեցին իրենց զորքերը՝ զգուշանալով, թե ԿԺԴՀ-ն կարող է ոչ թե արբանյակ արձակել, այլ բալիստիկ հրթիռ փորձարկել:
Աղբյուր՝ КНДР будет осуществлять запуски спутников, несмотря на враждебное отношение со стороны США