Մայիսի 3-ին, ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի ՊՆ 1819Տ պ/հ և «ՏԱԳԵՐ» մակնիշի E500MT23 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Տեղեկացնում է ԱԻՆ մամլո ծառայությունը: Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել և Էջմիածնի հիվանդանոց տեղափոխվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1991 թ. ծնված շարքային Մ. Դավթյանը, ուղևոր` 1981 թ. ծնված մայոր Վ. Մուղդուսյանը, «ՏԱԳԵՐ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1953 թ. ծնված Ալեքսանդր Ստեմինը և ուղևոր` 1956 թ. ծնված Գալինա Անատոլինան:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Իսկ հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ասֆալտի մաքրման աշխատանքներ:
Pingback: «Ես երբեք որևէ առիթով չեմ ասել, որ մեր բանակում թերություններ չկան». Սերժ Սարգսյան: Օրվա ամփոփում | Ռազմ.info