Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 12

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Հունիսի 7-ին կայացավ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Նա նշեց, որ երկրի կառավարման դաշնային ձևն անընդունելի է։ Միևնույն ժամանակ ուկրաինական ուժային կառույցները շարունակում են ապստամբ բնակավայրերի գրոհն ու հրետակոծումը, որի ընթացքում քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում։

Մուտք՝ քաղաք Կրամատորսկ

Մուտք՝ քաղաք Կրամատորսկ

18։20- Մարտեր են Դոնեցկի շրջանի Սնեժնի քաղաքի մոտակայքում։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտնել են ականատեսները։

18։18- Սլավյանսկի մոտակայքում մարտեր են ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Կրակահերթերի ձայներ են լսվում քաղաքի մի քանի կետերում։

18։15- Դոնեցկի ապստամբները տանկով անցել են Դոնեցկի շրջանի Սնեժնի քաղաքով։ Նման նկարագրությամբ տեսանյութ է տարածվում համացանցում։

18։00- Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ինքնապաշտպանական ուժերը կանգնեցրել են ուկրաինական ուժայինների տանկերի շարասյունը։ Նման տեղեկություն է տարածել ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։ Նշվում է, որ ուկրաինական կողմը փորձել է տանկերը մոտեցնել Լուգանսկին այսօր վառ առավոտյան։ Ըստ աղբյուրի՝ շուրջ 4 տասնյակ տանկերի երթը կանխել են ինքնապաշտպանական ուժերը, որոնք կրակ են բացել շարասյան վրա։

16:00-Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում վերահաստատել է հարավ-արևելյան շրջաններից խաղաղ բնակչության ապահով դուրսբերման նպատակով մարդասիրական միջացնքի բացումը։ Ներկայումս տարվում են շախատանքներ միջանցքի երթուղով ամրակետերի տեղակայման ուղղությամբ, ինչը միտված է անվտանգության պատշաճ ապահովմանը։ Հիշեցնենք, որ մարդասիրական միջանցք բացելու հանձնարարություն ուժային կառույցների ղեկավարներին տվել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոն։

15։00- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե առաջիկայում չի սպասվում խաղաղապահ ստորաբաժանումների մուտքն Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ։

11։40- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն այցելել է ՌԴ Ռոստովի շրջան, որտեղ տեղակայված են Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններից տեղափոխված բնակիչները։ Զանյերը հանդիպել են հնարավոր վտանգից խուսափելու համար Ուկրաինան լքած մարդկանց, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին։

11։10- Դոնբասի մի շարք շրջաններ կարող են զրկվել խմելու ջրից, տեղեկացնում է ուկրաինական Ունիան գործակալությունը։ Պայթյուն է եղել ջուրը մաքրելու կայանում, և եթե առաջիկայում այն չվերանորոգվի, բնակիչները կարող են երկար ժամանակ մնալ առանց ջրի։

11։00- Սլավյանսկի ինքնապաշտպանական ուժերը մեղադրել են ուկրաինական կողմին քաղաքի հարևանությամբ Սեմյոնովկա բնակավայրը հրդեհ առաջացնող ռումբերով ռմբահարելու համար։ Ականատեսները նշել են, թե գիշերային ռմբահարումից հետո բնակավայրի մի քանի տներում հրդեհ է բռնկվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *