Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 9

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Հունիսի 7-ին կայացավ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Նա նշեց, որ երկրի կառավարման դաշնային ձևն անընդունելի է։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ուժային կառույցները շարունակում են ապստամբ բնակավայրերի գրոհն ու հրետակոծումը, որի ընթացքում քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում։

Ուժայինները Դոնբասում. Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Ուժայինները Դոնբասում. Լուսանկարը՝ Associated Press գործակալության

17:50-Համացանցում հայտնվել է Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովի հրամանը, որում ասվում է, որ օդանավակայանի աշխատանքը շարունակելու է մնալ դադարեցված՝ հաշվի առնելով ուժայինների ակտիվ գործողությունները շրջանում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե օդանավակայանը փակ է մնալու մինչև հունիսի 10-ը, քանի որ անհրաժեշտ է կատարել աշխատանքներ թռիչքուղու վրա։

17։00-Դոնեցկի ապստամբ ուժերի գործողությունները համակարգող շտաբը տարածել է մի քանի հաղորդագրություն, որոնցից առաջինում նշվում է, որ Խարկով-Ռոստով մայրուղու՝ Կռասնի Լիման հատվածում հաջողվել է խոցել ուժայինների Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։ Բացի այդ, ահղորդվում է նաև նույն հատվածում խոցված 1 զրահափոխադրիչի մասին։
Հաղորդագրության մյուս մասում հերքվել է այսօր առավոտից լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե զոհվել է դոնեցկյան ապստամբների հրամանատար Իգոր Ստրելկովը։

16:00-Մարիուպոլում շարունակվում են մարտերը: Ըստ ականատեսների` ուկրաինացի ուժայինները շրջապատել են քաղաքը և պատրաստվում են գրոհի:

15:10-Դոնեցկում խնդիրներ են ի հայտ եկել ՄՏՍ ընկերության բջջային կապի հետ: Բաժանորդները չեն կարողանում օգտվել հեռախոսներից:

14:30-Համացանցում տարածված տեսանյութում պատկերված են Սլավյանսկում հրետակոծման հետևանքները: Տեսանյութը թվագրված է հունիսի 9-ին:

13:15-Սեմյոնովկա բնակավայրը, որը Սլավյանսկի մոտակայքում է, գիշերը ռմբակոծության է ենթարկվել օդից: Ավելի ուշ ուկրաինական կողմը հրետակոծել է բնակավայրը, տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Առավոտյան մարտեր են ընթացել Սլավյանսկում, ինքնապաշտանական դիրքերի ուղղությամբ հրետակոծություն է իրականացվել Կարաչունի բարձունքից, որն ուկրաինական ուժայինների վերահսկողության ներքո է:

Ըստ չճշտված տեղեկությունների` զոհվել է Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Գիրկինը, ով առավել հայտնի է որպես Իգոր Ստրելկով անվամբ:

11:30- Սլավյանսկում առավոտյան պայթյունի ձայներ են հնչել, քաղաքի մի քանի հատվածում ծուխ է բարձրանում, տեղեկացնում է ռուսաստանյան լրատվամիջոցները` հղում տալով ականատեսներին:

11:15- Մարիպուլուոմ գիշերը լարված է եղել: Տեղեկություններ կան, որ գիշերը Մարիուպոլում հրդեհվել է տեղական օդանավակայանն ու զորամասերից մեկը: Առավոտյան, ըստ ականատեսների, նույնպես կրակոցների ձայներ են լսվում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *