Հայաստանում ՌԴ ռազմաբազայի անձնակազմի փոխարինումն ավարտվել է առանց թվաքանակի փոփոխության

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում ավարտվել է անձնակազմի փոխարինման գործընացը: Ընթացիկ տարվա ապրիլի 1-ից հունիսի 6-ը Հայաստան են ժամանել ռուսաստանյան տարբեր զորամասերում ծառայություն անցած սերժանտներ և շարքային զինծառայողներ, որի արդյունքում բազայի անձնակազմի թվի փոփոխություն չի եղել:

ՌԴ զինծառայողներ   Նկարը` ՌԴ ՊՆ մամուլի ծառայության

ՌԴ զինծառայողներ
Նկարը` ՌԴ ՊՆ մամուլի ծառայության

Այս մասին հայտնում է ՌԴ ՀՌՕ մամուլի ծառայությունը:

Ռազմաբազայի անձնակազմի հետ տարվող աշխատանքների մասնագետներն ու հոգեբանները հատուկ աշխատանքներ են տանում զինծառայողների ադապտացիայի համար: Նոր ժամանածները 15 օրով ազատվում են ֆիզիկական մեծ լարվածություն ենթադրող գործողություններից, որպեսզի հնարավորություն ունենան վարժվել կլիմայի փոփոխությանը։

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զորակոչիկների 15 տոկոսը ցանկություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքել և շարունակել ծառայությունը բարձրլեռնային գոտիներում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, որից հետո 2010 թվականին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով 2044 թվականը։

Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանով, Բուկ, Ստրելա-10 և Ս-300Վ զենիթահրթիռային, Կոնկուրս հակատանկային համակարգերով, Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանով, 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հրետանային համակարգով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայով, Տ-72Բ տանկով, ինչպես նաև ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *