Թուրքիայի և ԱՄՆ-ի տեսչական խմբերը Ռուսաստանի օդային տարածում համատեղ դիտորդական թռիչք կիրականացնեն: ՌԴ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, այն անցկացվելու է «Բաց երկինք» միջազգային պայմանավորվածության շրջանակներում: Դիտակումը կիրականացվի Casa CN-235 ռազմական ինքանթիռներով՝ մայիսի 2-5-ը:
Թռիչքը կիրականացվի ռուսական կողմի համաձայնությամբ ու վերահսկողությամբ: «Բաց երկինք» պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հելսինկիում՝ 1992թ. մարտի 24-ին՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից անդամ-երկրների կողմից: Միջոցառման նպատակն է՝ դիտակումների միջոցով անդամ-պետություններին փոխըմբռնման և վստահության մեծացման հանրավորություն տալ:
Ներկայումս պայմանագրի անդամ-պետություն է 34 երկիր, իսկ Ռուսաստանը դրան միացել է 2001 թ. մայիսի 26-ին:
Աղբյուր՝ Инспекторы Турции и США совершат наблюдательный полет над Россией