Աստանայում կանցկացվի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային «ԿԱԴԵՔՍ-2012» ցուցահանդեսը

Մայիսի 3-6-ն  Աստանայում կանցկացվի սպառազինության և  ռազմական տեխնիկայի միջազգային «ԿԱԴԵՔՍ-2012» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպում է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։ Ցուցահանդեսն  անց է կացվում 2010 թվականից երկու տարին մեկ։ Ցուցահանդեսի թեմատիկան է. սպառազինությունը և ցամաքային զորքերի և ռազմախովային ուժերի ռազմական տեխնիկան, ավիացիան և ավիացիոն սպառազինությունը, հակաօդային պաշտպանության միջոցներն ու համակարգերը, հատուկ նշանակության զենքերն ու միջոցները, IT տեխնոլոգիաները, կապի միջոցներն ու համակարգերը, զորքերի թիկունքային և տեխնիկական աջակցությունը։

Այս տարի ցուցահանդեսին 21 երկրից կմասնակցեն 231 ընկերություն ։ Մեծ քանակությամբ ցուցանմուշներ կներկայացնեն Ղազախստանը (76 ընկերություն), Ռուսաստանը (62 ընկերություն), Թուրքիան (17ընկերություն), Բելոռուսը (15 ընկերություն), Ֆրանսիան (13 ընկերություն)։

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գործարար խորհրդի նիստ,  ՀԱՊԿ համակարգող խորհրդի անդամ-պետությունների լիազորների գովազդի և ցուցահանեսի գործունեության հարցերով նիստ։

 

One response to “Աստանայում կանցկացվի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային «ԿԱԴԵՔՍ-2012» ցուցահանդեսը

  1. Pingback: Աստանայում անցկացվեց սպառազինության ԿԱԴԵՔՍ-2012 միջազգային ցուցահանդեսը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *