Իսրայելապաղեստինյան հրադադարի ռեժիմը խախտվել է

Նախորդ գիշեր իսրայելական օդուժը հարվածել է Գազայի հյուսիսում գտնվող զինյալների կայաններին: Բանակային ռադիոյի հաղորդմամբ՝ հարվածը եղել է ի պատասխան իսրայելական տարածքի հրթիռակոծմանը: Օդային հարձակումից առաջ` պաղեստինյան զինյալներն ինքնաշեն հրթիռ են բաց թողել Աշկելոն քաղաքաի ուղղությամբ:

Միջադեպի հետևանքով ոչ մեկ չի տուժել: Իսրայելական կողմի հաղորդմամբ՝ տուժածներ չեն եղել նաև իսրայելական պատասխանից: Մարտի կեսերին բռնության կտրուկ բռնկումն ավարտվել էր հրադադարի վերակնգնմամբ, և վերջին շաբաթում իսրայելապաղեստինյան սահմանին հարաբերական անդորր էր: Տեղի փորձագետները միջադեպը համարում են երկուշաբթի օրը պաղեստինյան կողմում անհայտ հանգամանքներում սպանված Ազգային դիմադրության ճակատի առաջնորդներից մեկի մահվան հետևանք, սակայն իսրայելական բանակը հերքում է իր ներգրավվածությունը միջադեպում:

Աղբյուր՝ ВВС Израиля нанесли удар по сектору Газа в ответ на ракетный обстрел

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *