Գյումրու ռուսաստանյան ռազմաբազայում տեխնիկան ամրակցել են նոր անձնակազմին

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի սպառազինությունն ու ռազմական տեխնիկան հանդիսավոր պայմաններում ամրակցել են ռազմաբազա ժամանած զինծառայողներին:

Ռուսաստանի տարբեր մարզերից Գյումրու ռազմաբազա ժամանած շուրջ 3000 զինծառայողներ, այդ թվում՝ նաև սպաներ ստացել են հրաձգային զենքեր (ատրճանակներ, ինքնաձիգներ ու գնդացիրներ, դիպուկահար հրացաններ) ու ռազմական տեխնիկա (տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ, հրետանային միջոցներ), ինչպես նաև օժանդակ տեխնիկա (կապի ու հետախուզական սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր և այլն):

Ամբողջ սպառազինությունը նոր ժամանած անձնակազմին տրամադրելուց առաջ ռազմաբազայում ուսումնական ուսումնական պարապմունքներ են անցկացրել ու անձնակազմին ուսուցանել են սպառազինությունից ու ռազմական տեխնիկայից օգտվելու հմտությունները, ինչպես նաև հիշեցրել են զենքից անվտանգ օգտվելու պահանջները:

Գյումրու ռազմաբազայի անձնակազմից բացի՝ արարողությանը մասնակցել են նաև ռուսաստանյան ռազմաօդային ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ծառայող ստորաբաժանումները:

Անձնակազմին հանձնելու առաջ ռազմաբազայի հոգևոր առաջնորդ Անդրեյ վարդապետն օծել է ամբողջ զինտեխնիկան ու հույս հայտնել, որ այն կծառայի միայն բարի նպատակներով, ինչպես նաև զինծառայողների ուսուցանման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *