Իլհամ Ալիևը ստորագրել է ամառային զորակոչ-զորացրում կատարելու մասին հրամանագիրը

2014-ի հունիսի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հերթական ամառային զորակոչի հրամանը: Ըստ հրամանագրի՝ 2014 թվականի հուլիսի 1-30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվելու 18-ը լրացած, 1996-ին ծնված, ինչպես նաև Ադրբեջանի՝ մինչև 35 տարեկան, 1979-1995-ին ծնված քաղաքացիները, որոնք չունեն տարկետման իրավունք և դեռևս չեն ծառայել կամ ազատված չեն Ադրբեջանի զինված ուժերում զինծառայությունից։

Իլհամ Ալիև

Իլհամ Ալիև

Համաձայն Ադրբեջանի «Զինվորական պարտավորվածության և զինծառայության մասին» օրենքի 38.1.1 հոդվածի՝ 2014-ի հուլիսի 1-30-ը պարտադիր զինծառայության ժամկետը լրացած քաղաքացիները կհամալրեն պահեստազորը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *