Ադրբեջանում Աղդամի շրջանի զորամասերից մեկում զինծառայողը կրակել է ծառայակից Զոհրապ Մամեդովի վրա, ինչի հետևանքով վերջինս հոսպիտալացվել է: Բարեկամների պնդմամբ՝ վիրավորի վիճակը ծանր է:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Anspress լրատվակայքը:
Հայտնի է, որ 18-ամյա վիրավոր զինծառայողը ծառայության է զորակոչվել թալիշաբնակ Լերիքի շրջանից:
Նշվում է նաև, որ Մամեդովը վիրավորվել է զինծառայակցի` զենքի հետ անզգույշ վարմունքի կանոնները խախտելու հետևանքով, որի անունը չի հաղորդվում:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 1-7 | Ռազմ.info