Ռուսաստանյան «Ստրիժի» ավիացիոն խումբը ելույթ կունենա Երևանում

Հայաստանի Էրեբունի օդանավակայանում հունիսի 12-ին հայտարարվել է բաց դռների օր, որի ժամանակ ռուսաստանյան բարձրագույն պիլոտաժի «Ստրիժի» (ռուս` Стрижи) ավիացիոն խումբը 30 րոպեանոց ավիաշոու կցուցադրի Երևանի երկնքում։

Ռուսաստանյան «Ստրիժի» ավիացիոն խումբը

Ռուսաստանյան «Ստրիժի» ավիացիոն խումբը

Այս մասին հայտնում է հայաստանյան News.am կայքը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։

Նախատեսված է, որ հյուրերին ցուցադրվելու են Մի-8 ու Մի-24 ուղղաթիռներ, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «4+» սերնդի Միգ-29 կործանիչներ։

Հայտնի է, որ միջոցառմանը ներկա են լինելու Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության, ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Տոնակատարությանն ելույթ կունենան Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի նվագախումբը, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության անսամբլը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի գեղարվեստական կոլեկտիվը, Հայաստանի

պաշտպանության նախարարության անսամբլը։ Հավելենք, որ ուսումնամարտավարական ցուցադրական համարներ կներկայացնեն 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները։

Նշենք, որ բաց դռների օրը կազմակերպվում է Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

2 responses to “Ռուսաստանյան «Ստրիժի» ավիացիոն խումբը ելույթ կունենա Երևանում

  1. Pingback: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 1-հունիսի 7 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *