Իսրայելը սկսել է Լիբանանի հետ սահմանին պատի կառուցումը

Իսրայելցի ռազմական ինժեներներն այսօր Լիբանանի հետ սահմանի «Բեբ Ֆատիմա» վերահսկիչ-անցակետում սկսել են պաշտպանիչ պատ կառուցել: 10 մետրանոց պատը կբարձրանա 2 կմ երկարության սահմանի ամենախոցելի հատվածում՝ լիբանանյան Կֆար-Կիլլա ավանի մոտ: «Անվտանգության պարիսպը» նախատեսված է իսրայելական Մետուլլայի բնակիչներին ռազմական հնարավոր սադրանքներից պաշտպանելու համար:  

Հաղորդագրությունների համաձայն՝ սահմանի երկու կողմերում էլ տեղակայվել է շուրջ հարյուր խաղաղապահ՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանկավոր ուժերի կազմից: Փշալարը հանելուց հետո սահմանագծին են մոտեցել իսրայելական տանկերը: Ինչի հետևանքով հարավային շրջանում տեղակայված Լիբանանի բանակը բարձր պատրաստվածության է բերվել:

Աղբյուր՝ Израиль приступил к сооружению стены на границе с Ливаном

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *