ԱՄՆ ռազմածովային ուժերը վաճառքի են հանել Sea Shadow ստելս-նավը

ԱՄՆ ՌԾՈւ-ը վաճառքի են հանել առաջին փորձնական նավը, որը կառուցվել էր ստելս-տեխնոլոգիայով։ Sea Shadow նավը վաճառքի է հանվել համացանցային աճուրդում, որոշվել է նախնական գինը՝ 10 հազար դոլար, սակայն ապրիլի 30-ին գինը հասել է 100,4 հազարի: Նախատեսվում է աճուրդն ավարտել մայիսի 4-ին:

Նավը կառուցվել է ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից 1983 թվականին:

Նավի երկարությունը 49,9 մետր է, լայնությունը՝ 20,7 մ, իսկ նստվածքը՝ 4,6 մ: Ջրատարողությունը կազմում է 452,6 տոննա: Sea Shadow-ը հագեցած է դիզել-էլեկրական շարժիչով: Նավի պողպատյա կորպուսը պահում են երկու ստորջրյա թևերը: Կորպուսի անկյունային ձևը հնարավորություն է տալիս շեղել ռադիոտեղորոշիչների արձակած ճառագայթները:

Համաձայն աճուրդի պայմանների՝ նավը վաճառվում է  որպես ջարդոն, քանի որ իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *