Չինական NORINCO ընկերությունը DSA 2012 ցուցհանդեսին ներկայացրել է նոր հիմնական մարտական VT-2 տանկը, որն ստեղծվել է պաղեստինա-չինական համատեղ MBT-2000 մեքենայի հիմքի վրա: Այդ մասին հայտնում է Taringa-ն:
Ցուցահանդեսին տանկը ցուցադրել են մակետի տեսքով:
Չինական տանկի տեխնիկական բնութագիրը դեռ հայտնի չէ: VT-2-ը զինված է 800 ձիաուժանոց դիզելային տուրբո շարժիչով (հնարավոր է նաև 1500 ձիաուժանոց շարժիչի տարբերակը), մեխանիկանակ փոխանցման տուփով (չի բացառվում նաև ավտմատ փոխանցման տուփը), երկու հարթություններում կայունացված 125 մմ տրամաչափի հրանոթով:
Բացի այդ, տանկի վրա հնարավոր է լինի նաև հեռակառավարվող գնդացիր, կոմպոզիցիոն զրահ, պատկերի կայունացմամբ կրակի կառավարման համակարգ, լազերային հեռաչափ և ինֆրակարմիր տեսախցիկ: Տանկը կարող է կիրառվել եղանակային բարդ պայմաններում թե՛ գիշերը, թե՛ ցերեկը:
Ոչ պաշտոնական տվյալներով տանկն արժե 5մլն դոլար է: