Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերն օրերս սկսել են Beit Al-Muqaddas 26 («Երուսաղեմ 2016» ) զորավարժությունները կենտրոնական Սպահան նահանգի Քաշան քաղաքի մերձակայքում։ Դրանց ընթացքում կիրռավել են օդուժի հնարավորությունները։
Զորավարժությունների նպատակն էր Իրանի ցամաքային զորքերի մարտական պատրաստվածության կատարելագործումը և իրանական արտադրության նոր սպառազինության գործարկումը։
Ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, Իրանի զինուժը վարժանքների ժամանակ օդ է բարձրացրել F-7M կործանիչներ, AH-1J հարվածային ուղղաթիռներ, Т-72С և М-60 տանկեր, 107 և 122 մմ-անոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ զինված Naze’at հրթիռներով, անօդաչու թռչող սարքեր և այլն։
Հավելենք, որ վարժանքների առաջին փուլում իրանական ստորաբաժանումները հրթիռային հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի ռազմավարական հենակետերի վրա՝ գործարկելով իրանական արտադրության, տարբեր հեռահարության հրթիռներ։
Նկատենք, որ զորավարժությունները ղեկավարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փոուրդասթանը։ Վարժանքներին որպես դիտորդներ հետևում էին Իրանի ԶՈւ բարձրաստիճան սպաներ։