Թուրքիայի զինված ուժերը տարբեր զորատեսակներ մայիսի 27-ին սկսել են Efes-2014 (Էֆես-2014) խոշոր զորավարժության ակտիվ փուլը, որը շարունակվելու է մինչ մայիսի 29-ը։
Վարժանքներին մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատները։
Զորավարժության առաջին փուլի ժամանակ անցկացվել են դեսանտի ափ դուրս բերման և ուղղաթիռներից իջեցման վարժանքներ։ Դրանք անցկացվել են Էգեյան ծովի ափամերձ հատվածում։
Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ զորավարժության նպատակն է կատարելագործել տարբեր զորատեսակների համագործակցությունը մարտի ժամանակ։ Զորավարժությանը մասնակցում է 8500 զինծառայող։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 25-31 | Ռազմ.info