Թուրքիայի պաշտպանության նախարի տեղակալն Ադրբեջանում է

Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օսման Ունլյուի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 21-ին, ժամանել է Ադրբեջան։ 

Թուրքիայի պաշտպանության նախարի տեղակալն Ադրբեջանում է

Թուրքիայի պաշտպանության նախարի տեղակալն Ադրբեջանում է

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության մամուլի ծառայությունը, պատվիրակությանը հյուրընկալել է զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Արզու Ռահիմովը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունը զորակոչի կազմակերպման գործընթացում, ինչպես նաև համագործակցության հեռանկարներն այս բնագավառում։

Նշենք, որ Թուրքիայի ՊՆ պատվիրակության այցն Ադրբեջան տևելու է մինչև մայիսի 24-ը։

One response to “Թուրքիայի պաշտպանության նախարի տեղակալն Ադրբեջանում է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *