Հեռացվել է Ադրբեջանի ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը

Ադրբեջանի զինված ուժերի Բեյլագանի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Այազ Հասանովը հեռացվել է պաշտոնից։ Ընդ որում, միայն հեռացվելուց հետո է պարզ դարձել, որ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հենց Հասանովին էր նշանակել սույն պաշտոնում թերևս 2013-ի հոկտեմբերի 24-ից մեկնարկած կադրային փոփոխությունների շրջանակներում։

Մինչ այդ ադրբեջանական բաց աղբյուրները չէին հիշատակում սույն կորպուսի նոր հրամանատարի անունը։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, ներկայումս ԶՈւ Բեյլագանի բանակային կորպուսը հրամանատար կամ հրամանատարի պաշտոնակատար չունի։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 15-ին, հայտնի էր դարձել՝ ԶՈւ Բեյլագանի կորպուսի նախկին հրամանատար,  գեներալ-մայոր Մահմուդ Համզաևին ձերբակալել են խոշոր չափերի գումարի ապօրինի սեփականացման մեղադրանքով:  Համզաևի նկատմամբ սահմանվել է 3 ամիս ժամկետով նախնական կալանք: Նրա հետ միասին և նույն գործով ձերբակալել են նաև նույն կորպուսում ծառայություն անցնող գնդապետ Էլմար Սալաևին:

One response to “Հեռացվել է Ադրբեջանի ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *