Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 15

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկ և Դոնեցկ շրջաններում մայիսի 11-ին հանրաքվե է անցկացվել, որով ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախանալու օգտին, իսկ Կիևի իշխանությունների հետ մարտերը դեռ շարունակվում են։

Երկրի հարավ-արևելյան շրջաններում հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին։

22:30-Սլավյանսկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը հայտնել է, որ նկատվում է ուկրաինական ուժային ստորաբաժանումնեի առաջընթաց քաղաքի պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Ստրելկովի վկայմամբ ուժայիններն առաջանում են դանդաղ՝ ամրապնդվելով զբաղեցրած յուրաքանչյուր նոր դիրքում։ Ինքնապաշտպանական ուժերը կրակ են վարում ականանետերի միջոցով, ինչին դիմացի կողմը պատասխանում է խոշոր տրամաչափի հրազենով։ Ակնկալվում է, որ գիշերը մարտետրը կընդունեն ավելի սուր բնույթ։ Այս պահի դրությամբ տեղեկություններ զոհերի վերաբերյալ դեռևս չկան։

12։41 ” Մայիսի 14-ին Սլավյանսկում ինքնապաշտպանական ուժերը կորցրել են մեկ անդամի, իսկ ուկրաինական կողմը 11 զոհ է ունեցել։ Նման տվյալներ է հրապարակել Սլավյանսկի «ժողովրդականա քաղաքապետ» Ստելլա Խորոշևան։

12։40 ” Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Կրամատորսկում գերի է վերցրել ինքնապաշտպանական ուժերի 3 ներկայացուցչի։ Ըստ աղբյուրի՝ գործողության ժամանակ ուկրաինական կողմը կորուստներ չի կրել, իսկ գերի ընկածներից մեկից առգրավվել է հակատանկային նռնականետ։

11։31 ” Դոնբասի ինքնապաշտպանական ուժերը մայիսի 15-ի ուշ երեկոյան հայտարարել են, որ պատրաստվում են գրոհել ուկրաինական կողմի հենակետերը, եթե առաջիկա 24 ժամվա ընթացքում դրանք չվերացվեն։ Տեսախցիկների առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Դոնբասի ինքնապաշտպանական ուժերի փոխհրամանատար Սերգեր Զդրիլյուկը, ով նշել է՝ իրենց դիվերսիոն-հետախուզական խմբերը կազմ-պատրաստ են գրոհելու ուկրաինական հենակետերը։ Նա նշել է, որ այս հայտարարության պահից 24 ժամի ընթացքում, եթե ուկրաինական կողմը հետ չքաշի զրահատեխնիկան ու զինծառայողներին, իրենք սկսելու են լայնածավալ ռազմական գործողություններ։

11։30 ” Գիշերը կրակահերթերի ձայներ են լսվել Սլավյանսկ քաղաքի արվարձաններում։ Կրամատորսկում գիշերային ժամերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։

Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է  հանրաքվե՝ որոշելու շրջանների ապագան, ինչը, սակայն, Կիևը չի ճանաչում։

Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *