Ադրբեջանում առաջնագծում 4 զինծառայողներ ավտովթարի են ենթարկվել

Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ Նիջադ Հասանովը, Վյուսալ Աբասովը, Սայիդ Մեհդիևը և Ռաուֆ Աբասովը ՎԱԶ-2107 ավտոմեքենայով վթարի են ենթարկվել Աղդամի շրջանում։ 

Այս մասին հաղորդում է Աղդամի շրջանի ոստիկանական բաժանմունքը։ Ըստ աղբյուրի՝ 4 զինծառայողներն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ չի մեկնաբանել տեղեկությունը։

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների հրապարակումներին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն արձանագրել է 7 վիրավոր։

One response to “Ադրբեջանում առաջնագծում 4 զինծառայողներ ավտովթարի են ենթարկվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *