ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 14-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի ներկայացման կապակցությամբ:
Պաշտպանության նախարարը շնորհավորեց նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Իշչենկոյին` ՀՀ-ում հավատարմագրման առիթով և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում իր առաքելությունն ավարտած ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Լոբովին:
Գեներալ-մայոր Իշչենկոյին նաև ընդունեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հանդիպումներին քննարկվել են ՀՀ-ՌԴ երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: